Հայաստանի Հանրապետություն «Տիգրան Մեծ» բարեգործական հիմնադրամ | պաշտոնական կայք` www.tigranmets.org. Технологии Blogger.

Sports

Games

среда, 24 августа 2016 г.

Սասնա Ծռերին «Հաց Բերող» Արթուր Սարգսյանի ձեռքի աշխատանքների աճուրդ-վաճառք

photoart.biz կայքը գրում է. «Սիրելի հայրենակիցներ, սիրով տեղեկացնում ենք «Հաց Բերող» Արթուր Սարգսյանի ձեռքի աշխատանքների աճուրդ վաճառքի մեկնարկի մասին: 
Մասնակիցներն իրերը ստանալու են անձամբ Արթուր Սարգսյանի եղբորից՝ Արսեն Սարգսյանից: Հստակ օրվա մասին նախապես կտեղեկացնենք:

Աճուրդի ընթացակարգը՝
facebook.com/events/1294210683923297/ էջում, ձեր նախընտրած իրերի նկարների տակ մեկնաբանության մեջ նշեք նախնական (նշված) գնից ավելի բարձր գին և հետևեք աճուրդի ընթացքին:


Նախապես շնորհակալություն բոլոր մասնակիցներին և աջակիցներին»:

суббота, 13 августа 2016 г.

Հերոս Սաշա Գալստյանը, բռնելով փառքի ճամփան, հավերժ մնաց մեր կողքին.Ռեգինա Ամատունի

Հերոս Սաշա Գալստյանը դարձավ 20 տարեկան: Նա բռնելով փառքի ճամփան հավերժ մնաց մեր կողքին…
Օգոստոսի 12-ին լրացավ, սերժանտ Սաշա Գալստյանի ծննդյան 20 ամյակը, որը ցավոք նշվեց առանց նրա , բայց նրա մասին լեգենդներ պատմելեվ: 
19-ամյա սերժանտ Սաշա Գալստյանը իր զինծառայությունն էր անցկացնում Ջրականի զորամասերից մեկում, որպես Ֆելդշեր եւ դիտակետի հրամանատար: Բայց ահա վրա հասավ չարաբաստիկ թշնամին եւ դարձրեց ապրիլը ապրելու ապրիլ: Հերոսը սթափ գիտակցելով եւ գնահատելով տիրող իրավիճակը ծնկի բերեց թշնամուն: 

Նրա վարած մարտի շնորհիվ հակառակորդի հարձակումը ձախողվեց: Սերժանտը վարկյանների ընդացքում հասկացավ, որ իրենք շրջափակման մեջ են եւ հրահանգեց իր զինակից ընկերներին մարտը վարել նաեւ ետեւից, մինչ նա երկկողմանի մարտ էր վարում թիկունքից օգնությունն էր վրա հասնում: Շրջափակման մեջ ընկած հայորդին գնահատելով պահի լրջությունը փրկում է ոչ միայն ընկերների կյանքը այլեւ օգնության հասնող սպայական կազմի: Լայնածավալ գործողությունների ընթացքում թշնամին հասկանալով օպերացիան ղեկավարող սերժանտի մտադրությունը եւ ներնգաբար դիպուկահարի միջոցով խլեց 19-ամյա սերժանտ Սաշա Գալստյանի կյանքը: 
Հերոսի ծննդյան օրվա կապակցությամբ Մեծամոր քաղաքում կազմակերպվեց հուշ-ցերեկույթ նվիրված Սաշա Գալստյանի 20 ամյակին: Միջոցառմանը ներկա էին ծնողները, հարազատները, ընկերները եւ հերոսի անունը վառ պահող հայորդիք: Միջոցառումից հետո ներկաները ուղեւորվեցին սերժանտ Սաշա Գալստյանի գերեզմանին՝ ծաղկեդրման և խնկարկման:
Դու կաս, դու ապրում ես մեր կողքին մեր սրտերում հավերժ փառք քեզ Սաշա Գալստյան:


Ռեգինա Ամատունի

пятница, 12 августа 2016 г.

Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության «Մենք Ձեզ հետ ենք» նախաձեռնությունը կգործի 1 տարի

ՀՀ Նախագահի դրամաշնորհի շրջանակում՝ Հայաստանի Երիտասարդական հիմնադրամի և ՀՀ պաշտպանության նախարարության աջակցությամբ, «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության» նախաձեռնած «Մենք Ձեզ հետ ենք» բարեգործական նախաձեռնությունը շարունակվում է: 

Նախաձեռնության նպատակն է հոգեպես աջակցել ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ զոհված զինվորների ընտանիքներին, ամրապնդել կապը զինվորների ընտանիքների և Զինված ուժերի միջև:
Մեզ հետ զրույցի շրջանակներում է «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության» նախագահ Յուրի Միքայելյանը նշեց, որ հուլիսի 10-ին մեկնարկած «Մենք Ձեզ հետ ենք» միջոցառումների շարքը կտևի շուրջ մեկ տարի և իր արդյունքները կամփոփի 2017-ի ամռան կեսին. «Նախաձեռնության շրջանակներում ստեղծված և հավաքված տեղեկատվությունն էլ, կդառնա հայոց նորագույն պատմության լիարժեք էջն ու կփոխանցվի մեր մատաղ սերունդներին»: 
Ըստ Յուրի Միքայելյանի` այս բարեգործական նախաձեռնությանը նաև ապագա սպաների համար հերոս զինծառայողների ընտանիքների կողքին լինելու, սատարելու լավ հնարավորություն է: 
Նախաձեռնության շրջանակում ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական և մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանների առաջին կուրսի կուրսանտները և ազատամարտիկները տարվա ընթացքում պարբերաբար այցելելու են ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ զոհված 101 զինծառայողների ընտանիքներ` աջակցելու և սփոփելու զոհվածների հարազատներին:

Հայկ Կիսեբլյան

воскресенье, 7 августа 2016 г.

Եթե ժամանակի մեքենա ունենայի. Տեր Մարկոս քահանա Մանգասարյան

Տեր Մարկոս քահանա Մանգասարյանն, իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Եթե ժամանակի մեքենա ունենայի...
Այս անգամ կգնայի մեզանից ուղիղ 150 տարի առաջ Սյունիքի Բռնակոթ գյուղում ծնված մի մեծանուն, խիզախ ու նվիրյալ հայ հոգևորականի հետ հանդիպելու։ Հոգևորական, ով ընդդիմացավ ու առանց վախի ամեն կերպ խոչընդոտեց ցարական իշխանությունների 1903թ. Հունիսի 12-ի որոշման իրագործմանը` թույլ չտալով Սյունիքի եկեղեցիներից շատերի գույքի բռնագրավումը։
Ինչեր ասես չէի տա, միայն թե տեսնեի ինչպես էր մեծանուն վարդապետը Սեբաստացի Մուրադի, Կայծակի, Կորյունի և այլ քաջամարտիկների հետ կազմակերպում, կռիվ տալիս ու փրկում Ղափանի 50 գյուղերը թաթարներից։
Կուզենայի ականջալուր լինել իր ու Գարեգին Նժդեհի զրույցին, տեսնել թե ինչ ոգևորությամբ էր մեծանուն եպիսկոպոսը գումար ու նյութական օժանդակություն բերում Լեռնահայաստանի Հանրապետությանն ու նրա քաջարի սպարապետին` չնայելով այն հանգամանքին, որ դրանից կարճ ժամանակ առաջ աքսորվել էր Ղրիմ Խորհրդային իշխանություններին դեմ լինելու և գործելու համար։
Կուզենայի տեսնել թե ինչպես էր Ատրպատականի իր թեմի տարածքում ընդունում մեկ այլ մեծանուն հայ Վարդապետի` Հովհաննես Հյուսյանի գերմարդկային ջանքերով Վանից ու Վասպուրականից փրկված, ցեղասպանությունից մազապուրծ եղած իր հայրենակիցներին։Կուզենայի տեսնել, թե ինչպիսի ոգևորությամբ ու անսպառ ջանքերով էր օգնում նաև երկրորդ աշխարհամարտի ժամանակ Սասունցի Դավիթ և Գեներալ Բաղրամյան տանկային շարասյուների կազմակերպման գործին ու հայ զոհված կարմիր բանակայինների որբերին...
Կուզենայի համբուրել Ներսես Արքեպիսկոպոս Մելիք-Թանգյանի օծյալ աջն ու իր խիզախությունից, անմնացորդ հայրենանվիրումից ու եկեղեցանվիրումից մի կաթիլ էլ իմ վախկոտ ու թշվառ հոգու համար աղերսել։
Այսպիսի մեծանունների կողքին ինձ այնքա՜ն փոքր, անպետք ու խղճուկ եմ զգում...»:

среда, 3 августа 2016 г.

«Փառքի տարածք»-ում բացվեց «Սբ Ամենափրկիչ» հայրենիքի նվիրյալ զինվորին նվիրված եկեղեցին. տեսանյութ

2012-ի մայիսի 28-ին Արարատի մարզի, Շաղափ գյուղի «Փառքի տարածք» հուշահամալիրում, Պարգև Մանուկյանի բարերարությամբ ,մեկնարկեցին «Սուրբ Ամենափրկիչ» հայրենիքի նվիրյալ զինվորին նվիրված, եկեղեցու շինարարական աշխատանքները:

Սույն թվականի օգոստոսի 2-ին, Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանի ձեռամբ, տեղի ունեցավ նորակառույց եկեղեցու օծման հանդիսավոր արարողությունը: Եկեղեցու օծման արարողությունից և տոնական հանդիսությունից հետո, նորաօծ եկեղեցու բակում հավաքվածների առջև, «Փառքի տարածք» հուշահամալիրի հեղինակ Էդվարդ Միրզոյանը, եկեղեցու բարերար Պարգև Մանուկյանը, եկեղեցու ճարտարապետն ու շինարարները արժանացան պատվոգրերի և շքանշանների:

Միջոցառման մասնակիցների շարքում էր նաև, ապրիլյան պատերազմի առաջին օրերին կազմավորված ,«Հայդուկ» ջոկատի հիման վրա գործող, նորաստեղծ «Հայդուկ» հայրենասիրական-բարեգործական կազմակերպությունը:

Էդվարդ Միրզոյանը և Պարգև Մանուկյանը, իրենց հայրենանվեր գործունեության համար, արժանացան «Հայդուկ» ՀԿ-ի ամենաառաջին պատվոգրերին:




Հայկ Կիսեբլյան

понедельник, 1 августа 2016 г.

«Փառքի տարածք»-ում «Սբ Ամենափրկիչ» հայրենիքի նվիրյալ զինվորին նվիրված եկեղեցին կբացի իր դռները

Օգոստոսի 2-ին` ժամը 15։00-ին, Արարատի մարզի, Շաղափ գյուղի «Փառքի տարածք» հուշահամալիրում, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի ձեռամբ, տեղի կունենա նորակառույց «Սուրբ Ամենափրկիչ» հայրենիքի նվիրյալ զինվորին նվիրված եկեղեցու օծման հանդիսավոր արարողությունը:
Միջոցառմանը կմասնակցեն բազմաթիվ բարձրաստիճան զինվորականներ, ինչպես նաև պաշտոնատար անձիք և պատգամավորներ։
Մուտքն ազատ է:
Լրատվամիջոցների ներկայացուցիչները, հարցերի և պարզաբանումների համար, կարող են զանգահարել հուշահամալիրի հիմնադիր Էդիկ Միրզոյանին` 094-10-10-47:


суббота, 30 июля 2016 г.

Արաբկիրի գյուղատնտեսական շուկայում են նաև ալոե արտադրող միակ տնտեսության բույսերն ու տերևները

Գյուղատնտեսի արտադրանքը, անկախ նրանից, որ միակն է Հայստանում` կլինի շատ մատչելի և հասանելի կլինի բոլոր խավի գնորդների համար: 
«Օրինակ` սենյակային բույսերն իրենց ամաններով, սկսվում են ընդամենը 750 դրամից: կան նաև 1000, 1500, 2000, 3000 և 4500 դրամանոց և ավելի թանկ բույսեր», - մեզ հետ զրույցում նշեց Հայաստանում ալոե բուծող միակ գյուղատնտեսը` Կարապետ Ավագյանը` հավելելով, որ գնային քաղաքականությունը որոշվում է բույսերի չափսերից, ինչն էլ հենց թույլ է տալիս առաջարկել անհամեմատ էժանագին և թանկ բույսեր, պահպանելով բույսերի որակական հատկանիշները: Որակի առումով, թե տանկ, թե էժան` մեծ, թե փոքր` բոլոր բույսերն էլ նույնն են: Գյուղատնտեսը պատրաստ է նաև ալոե բուծել պատրաստվող համարձակ տնտեսություններին ապահովվել մեծաքանակ ալոե դեղաբույսերով ինչպես նաև տրամադրել անվճար խորհրդատվություն: 

Ըստ Կարապետ Ավագյանի` հայ հասարակության համար մատչելի կլինեն նաև դեղագործության և կոսմետոլոգիայի մեջ կիրառության համար օգտագործվող տերևները. «կոսմետոլագիայի և դեղագործության մեջ կիրառվելու համար առավել նպատակահարմար է օգտագործել ալոե դեղաբույսի 2.5 տարեկանից ավելի մեծ տարիքի տերևները: Այսօր մենք կարողանում ենք մեր տնտեսության շնորհիվ, առաջարկել 3-ից 5 տարեկան, հասուն և մեծ տերևներ: 

Մեկ կիլոգրամ տերևի գինն էլ սկսվում է ընդամենը 2000 դրամից»: Հավելենք, որ ընկերությունն իրականացնում է կոսմետոլագիայի և դեղագործության մեջ օգտագործվող, հասուն ալոե բույսերի և հասուն տերևների մանրամեծածախ վաճառք և անվճար առաքում նաև համացանցով, իր ֆեյսբուքյան «Aloe / Ալոեի մշակում և աճեցում Հայաստանում» պաշտոնական էջով և 094-991-295 հեռախոսահամարով: Ընկերությունը տրամադրում է նաև ալոե բույսի խնամքի և օգտագործման մասին, անվճար խորհդատվություն:


Նյութը և ֆոտոշարքը` Հայկ Կիսեբլյանի

четверг, 28 июля 2016 г.

Խնդիրն օրհասական է, ժամանակը՝ «անհամբեր». ազատամարտիկի ուղերձը հայորդիներին

Արցախյան ազատամարտի մասնակից Սեյրան Չիլինգարյանն իր ուղերձով դիմում է հայ հասարակությանը:
«Դեպքի երկրորդ օրը կոչով հանդես եկա, որում և առաջարկեցի Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ին, ստեղծել խումբ,որը կառաջնորդեր հենց ինքը` կաթողիկոսը։ 
Կաթողիկոսի այցի մասին արդեն խոսակցություններ են պտտվում, սակայն մտածում եմ, որ ճիշտ կլինի հրավիրել նաև Շառլ Ազնավուրին, ինչպես նաև Մեծ Բրիտանիայում բնակվող «ծեծված և հայրենիքից վտարված», նախկին վարչապետ Արմեն Սարգսյանին,ԱՄՆ-ից էլի ինչ որ հեղինակություն,ով իր վստահությունն ունի մեր ժողովրդի մոտ և կարող է արժանապատիվ ձևով օգտակար լինել։

Եվ իմ կարծիքով սա կլինի այն խումբը, որը ի վիճակի կլինի բանկացությունների միջոցով այս կարևոր և շատ լուրջ հարցը դնել այն հարթության վրա, որ հնարավոր լինի խաղաղ և երկուստեք փոխզիջումների ճանապարհով լուծում տալ հարցին։ Պետք է անպայման հաշվի առնել , որ տղաներն հանցագործներ չեն, այլ երկրում տիրող իրավիճակի զոհեր․․․

Ուզում եմ քնից արթնանան նաև որոշ շատ լուրջ հասարակական կառույցներ, որոնք չգիտեմ ինչու լռում են, կարծես ոչինչ չեն տեսնում։ Այստեղ է երևում հասարակական կառույցի իրական արժեքը։
Խնդիրն օրհասական է, ժամանակն՝ «անհամբեր», նշված կառույցների լռությունը վտանգավոր է և հյուծում է պետությանը, ժողովրդին, ինչպես նաև տղաներին։Եվ պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ խնդրին շուտափույթ լուծում չտալը կհանգեցնի նոր խնդիրների առաջացման Ղարաբաղյան հարցում։ Եկեք աչալուրջ լինենք, ամենքս մեր դերն ու նշանակությունն օգտագործենք նպատակային ու ճիշտ ժամանակին»։

воскресенье, 24 июля 2016 г.

Սերն ուժ է տալիս. խոստումնալից հարցազրույց, բանաստեղծուհի և նկարչուհի Մելինե Մաթևոսյանի հետ

Ծնունդով գյումրեցի Մելինե Մաթևոսյանը, նկարչուհի և բանաստեղծուհի է: Նա արդեն հասցրել է դառնալ բազմաթիվ ցուցահանդեսների մասնակից և հեղինակ: Մանսագիտական կրթություն ստանալուց հետո էլ, նա պատրաստվում է ապրել և արարել իր հայրենի բնօրրանում` վարպետների քաղաք Գյումրիում: 
Մելինեի հետ զրուցեցինք, նրա ստեղծագործական գործունեության մասին:

- Ո՞ր տարիքից եք սկսել բանաստեղծություններ գրելն ու նկարելը:

- Նկարել սկսել եմ 2-3 տարեկանից, իսկ բանաստեղծություններ գրել` 15: Գրել եմ նաև փոքրիկ պատմվածքներ:

- Որոշ ստեղծագործողների համար, մուսան գալիս է, երբ նրանք բարկացած են, ջղային, կամ հակառակը` ուրախ: Ձեզ համար ի՞նչից է այդ մուսան հայտնվում:

- Ինձ համար, ամեն մի հոգեվիճակն էլ կարող է ստեղծագործելու առիթ և պատճառ հանդիսանալ: Սակայն մեծամասամբ ես սկսում եմ ստեղծագործել առանց որևէ պատճառի, կամ տրամադրության:

- Ինչի՞ մասին են ձեր բաղաստեղծություններն ու նկարները:

- Բանաստեղծություններս հիմնականում սիրո մասին են, բնության, կարոտի, իսկ նկարելիս, ավելի շատ ստեղծագործում եմ բնանկարի ժանրում: Սիրում եմ նկարել բնությունն օրվա տարբեր ժամերին, ամիսներին ու եղանակներին:

- Ի՞նչ մասնագիտությամբ եք այսօր սովորում և ի՞նչպես կատարեցիք ձեր ընտրությունը:

- Ընտրեցի գեղանկարչությունը: Հիմա սովորում եմ Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրիի մասնաճյուղում: Նախքան գեղանկարչությունն ընտրելը` զբաղվում էի հագուստի մոդելավորմամբ և մի պահ չէի որոշում, թե որ մի մասնագիտությունը պետք է ընտրեմ, սակայն քանի որ նկարչությունը սիրել եմ մանուկ հասակից, որոշեցի ընտրել հենց գեղանկարչությունը: Սակայն այժմ հագուստի մոդելավորմամբ նույնպես զբաղվում եմ և ունեմ իմ կարած հագուստները:

- Ի՞նչ եք կարծում, մինչև ե՞րբ կշարունակեք ստեղծագործելը:

- Վստահ եմ, որ միշտ էլ ստեղծագործելու եմ, քանի որ նկարչությունն ինձ համար հանգստություն է և հույզերի ու մտքերի արտահայտում: Ստեղծագործելու եմ միշտ, քանի որ սիրում եմ ինձ շրջապատող բնությունը: Բնության հետ կապված ամեն մի երևույթ կարող է նաև ինձ տրամադրել բանաստեղծություն գրելու համար:

- Դուք գրում եք ինքներդ ձե՞ր համար, թե՞ ասելիք ունեք և ցանկանում եք որ ձեզ բոլորը լսեն ու հասկանան:

- Կան ստեղծագործություններ, ոնոնք ես գրել եմ և գրում եմ ինքս ինձ համար և կան ստեղծագործություններ, որոնք կուզենայի մարդիկ լսեին:

-Եվ Ի՞նչն եք ամենից շատ ցանկանում, որ մարդիկ ձեր ստեղծագործություններում տեսնեն և լսեն:

-Այն, որ մարդիկ չհուսահատվեն, ոչ մի դեպքում և ինչ էլ որ լինի, հաշտվեն: Ամենակարևորն այն է, որ սիրեն, քանի որ սերն ուժ է տալիս:




Հարցազրույցը վարեց Հայկ Կիսեբլյանը

суббота, 23 июля 2016 г.

Կոչ-խնդրանք. Արցախյան ազատամարտի մասնակից Սեյրան Չիլինգարյանը դիմում է հայորդիներին

Ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Հարգելի հայրենակիցներ, իշխանավորներ, «ՄԵԾԱՊԱՏԻՎ» մտավորականներ, ՀՀԿ-ի ֆիլյալների պարագլուխներ,հայրենասեր երիտասարդներ, արժանապատիվ մտավորականներ․․․ստեղծվել է մի իրավիճակ ,որտեղ առկա է կենդանի բարիկադ,բարիկադի մի կողմում առյուծասիրտ մեր տղաներն են ,մյուս կողմում հայրենիքի ծոցից դուրս եկած մեր ըմբոստ երիտասարդները։Իսկ բարիկադ հանդիսանում են ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ, կրկին հայ ժողովրդի ծոցից դուրս եկած մեր հայրենակիցները։Այս իրավիճակը մեր նորագույն պատմության մեջ թե եզակի է և թե վտանգավոր թե մեկի և թե մյուսի համար,ինչպես նաև պետության իմիջի համար․․․կա այն, ինչ կա ,հետ գնալ հնարավոր չէ,ուստի խնդրում եմ որոշ հաճոյանալ սիրողներին ,միակողմանի հաճոյություններ չանել․․․մարդիկ մի քանի անգամ հայտարարել են <<զինված հարձակման >> մասին և դեպքը տեղի ունեցավ։ 

Նախագահը արտասահման գնալուց առաջ հանձնարարել է տղաներին չհյուծել և հարցին լուծում տալ,բայց տղաները սոված են ,և այնտեղ կա փոխնախարար գեներալ, ուստի խնդրում և խորհուրդ եմ տալիս, ստեղծել երկխոսություններ սկսելու համար խումբ..․արյունն ավելի մեծ արյունհեղություն կբերի,որը ոչ մի հայի սրտով չէ բնականաբար,առանց այն էլ արյուն շատ ենք տեսել․․․Երիտասարդներին ուղղորդող չկա,դա շատ թե քիչ անում է Փաշինյանը ,բայց դա շատ քիչ է, ափսոս են ,այդ տղաների մեծ մասն այսօր շատ պետք են սահմանին․․․

Խումբը պետք է կազմված լինի նվիրյալ և մաքուր ճանապարհ անցաց մարդկանցից և ցանկություն կա ,ու կուզենայի այն ղեկավարեր ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈ կաթողիկոսը․․․Միացեք իմ կոչին շտապ, ժամանակը Հայաստանի օգտին չի աշխատում; այդ խմբում ես կարող եմ ունենալ իմ փոքր լուման ․․․Մի անգամ ևս խնդրում եմ զերծ մնացեք միակողմանի հայտարարություններից և քոմենտներից,եթե ուզում եք հարցը հայրենասիրաբար լուծվի,պռովակատորներին բանի տեղ մի դրեք,հայի նկարներով թուրքեր շատ կան սոց․ ցանցերում․․․ և վերջում միլիոնավոր հայեր,հայրենասերներ,պաշտոնավորներ,ազատամարտիկներ ,հայրենիքի դրոշակակիրներ, խնդրում եմ հաշվի առեք ,որ բարիկադի մյուս կողմում իրենց մահվան դատապարտած առյուծասիրտ տղաների մեջ են հայր և որդի»: